Հենց նոր հեռախոսազրույց ունեցա Արամ Ա-ի հետ, նրան ներկայացրի ՀՀ-ում ընթացող գործընթացները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍ 20, 24News

Արամ Ա Փաշինյան

Հենց նոր հեռախոսազրույց ունեցա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Գրառումը՝ ստորև․

Նրան ներկայացրի Հայաստանում ընթացող գործընթացները՝ արձանագրելով, որ տեղի է ունենում ժողովրդի, այսինքն՝ սահմանադրական իշխանության ամրապնդման՝ մասնավորապես անկախ եւ անաչառ դատարան ունենալուն ուղղված գործընթացներ, որոնց էության եւ բովանդակության մասին կխոսեմ քիչ անց՝ նախատեսված ելույթում: