Վրաստանը աշխարհի հնագույն քրիստոնյա երկրներից է, ինչպես Հայաստանը. Սալոմե Զուրաբիշվիլի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 20, 24News

1604396025-1597940389-1592328475-1591025327-1590323696-სალომე-ზურაბიშვილი-1024x684-1024x684-1024x684-1024x684-1024x684-1024x684-1024x684.

Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հարցազրույց է տվել Fox News հեռուստաալիքին, որի ընթացքում հայտարարել է, որ Վրաստանը աշխարհի հնագույն քրիստոնյա երկրներից մեկն է, ինչպես Հայաստանը։

Վրաստանը աշխարհի հնագույն քրիստոնեական երկրներից է, ինչպես Հայաստանը։ Մենք ասում ենք՝ որ մենք ենք ամենահինը, նրանք՝ թե իրենք։ Բայց փաստն այն է, որ մենք երկուսս էլ ամենահին քրիստոնյա երկրներ ենք, և դա մեզ սերտորեն կապում է։ Մենք Ամերիկայի կարիքն ունենք, բայց կարծում եմ, որ Ամերիկան էլ մեր կարիքն ունի»,- նշել է նա:

Զուրաբիշվիլին ընդգծել է, թե վաղը Վրաստանը կարող է կամ մեծ հաջողություն դառնալ Ամերիկայի համար, կամ, ընդհակառակը, մեծ խնդիր կովկասյան տարածաշրջանում, որտեղ Ռուսաստանը միշտ ցանկանում է առավելություն ունենալ։ Սա նախ ռուսական կայսրության, հետո Խորհրդային Միության և Ռուսաստանի մշտական ​​նպատակն էր։

«Ռուսաստանը Վրաստանում, ինչպես Ռումինիայում և Մոլդովայում, սկսել է կիրառել «նոր ռազմավարություն». նա անտեսում է ժողովրդավարությունը և այս երկրների Սահմանադրությունը և ընտրությունների միջոցով փորձում է իշխանության բերել իրեն հավատարիմ խամաճիկ ռեժիմներին։ Հինգերորդ նախագահն ընդգծել է, որ ԱՄՆ-ը Վրաստանի կողքին է արդեն 30 տարի։

ԱՄՆ ապագա վարչակազմի համար սա կլինի գլխավոր հարցը։ Ամերիկան ​​Վրաստանի կողքին է եղել վերջին 30 տարում. Վրաստանը ամենամեծ օգնություն ստացողներից մեկն է, քանի որ այն ռազմավարական հետաքրքրություն է ներկայացնում Ամերիկայի համար էներգետիկայի, առևտրի և Կենտրոնական Ասիայի հետ կապերի առումով: Սա մի երկիր է, որը համարվում էր ժողովրդավարության և ընդհանուր արժեքների հենասյուն»,- ասել է նա։

--00—ՅՄ