ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 20, 24News
Իսրայելն ազատ է արձակել 90 պաղեստինցի բանտարկյալների՝ արմատական ՀԱՄԱՍ շարժման հետ Գազայի հատվածում պատանդներին ազատ արձակելու և հրադադարի ռեժիմ մտցնելու համաձայնագրի շրջանակներում։ Այս մասին հայտնում է Jerusalem Post թերթը։
Նշվում է, որ պաղեստինցի բանտարկյալներն ազատ են արձակվել հունվարի 19-ին ազատ արձակված երեք իսրայելցի պատանդների դիմաց։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակն ավելի վաղ հաստատել էր պատանդների ազատ արձակումը։ Հրապարակվել են նաև Գազայի հատվածում 470 օր պահված կանանց անունները։
--00—ՅՄ