Ամիօ բանկը միացել է Arca Pay-ին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 20, 24News

photo_5220125955211783145_w

Ամիօ բանկն ուրախությամբ հայտարարում է Arca Pay փոխանցման համակարգին միանալու մասին: Այսուհետ Ամիօ բանկի ֆիզիկական անձ հաճախորդները AMIO Mobile հավելվածի միջոցով կարող են կատարել մատչելի ակնթարթային դրամային փոխանցումներ ՀՀ բանկերի հաճախորդներին` մուտքագրելով ընդամենը ստացողի բջջային հեռախոսահամարը:

Arca Pay փոխանցումներն այս պահին հասանելի են հետևյալ բանկերի հաճախորդներին՝ Evocabank, Ամերիաբանկ և Կոնվերս Բանկ։ Բանկերի ցանկը շարունակաբար կընդլայնվի։


Մանրամասները՝ հղմամբ։


Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

 

--00—ԱՊ