«Պուտինը ինչու՞ թողեց, որ Արցախի ղեկավարները գերի ընկնեն», «Դա ՌԴ-ի սրտով չէր, նրանց էլ էր վնաս»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 20, 24News

«Ես չեմ մեկնաբանելու ՌԴ նախագահի գործողությունները և չեմ կարծում, որ հարցը նման ձևով հնչեցնելը ճիշտ է»։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե «Պուտինը ինչու՞ թողեց, որ Արցախի ղեկավարները գերի ընկնեն»։

Ըստ պատգամավորի, հնարավորության դեպքում ՌԴ-ն ամեն բան կաներ, որ նման իրավիճակ չստեղծվեր։ «Սա լուրջ հարված էր ՌԴ հեղինակությանը, չեմ կարծում, որ սա մի սցենար էր, որը նրանք կուզենային»,- հավելեց Քոչարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԼՀ