Փաշինյանին առաջարկել եմ հրաժարվել մեզ պարտադրված օտար օրակարգից՝ «վեթինգից»․ Ղազինյան

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 21, 24News

Ղազինյան

«Մեկ Հայաստան» կուսակցության առաջնորդ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի՝ Հայաստանի դատական համակարգում վիրահատական միջամտությունների անհրաժեշտության մասին հայտարարությանը:

«Երեկ Նիկոլ Փաշինյանին առաջարկել եմ հրաժարվել արտասահմանից մեզ պարտադրված օտար օրակարգից՝ այսպես կոչված «վեթինգից», անցումային արդարադատությունից, դատավորների ինքնասիրությունն ու արժանապատվությունը ստորացնող գործողություններից։

Փոխարենն առաջարկել եմ իմ և իմ գործընկեր պրոֆեսիոնալ իրավաբանների աջակցությունը՝ հայկական պետական շահին համապատասխանող դատաիրավական համակարգի բարեփոխումների հայեցակարգի մշակման գործում։

Մեզ պետք չեն պետությունն ու պետականությունը քանդող օտար պատվերները՝ որքան էլ որ այդ պատվերը կատարելու համար կխոստանան գրանտային ապահովում։