Զոհրապ Մնացականյանը կմեկնի Բիշքեք՝ մասնակցելու ՀԱՊԿ ԱԳ նախարարների նիստին․ Աննա Նաղդալյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍ 21, 24News

Աննա Նաղդալյան

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ այսօր ՀՀ ԱԳ նախարար Զոհրապ Մնացականյանը մեկնելու է Բիշքեկ՝ մասնակցելու ՀԱՊԿ ԱԳ նախարարների նիստին, որտեղ քննարկվելու է նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը:

Հիշեցնենք, որ մի շարք ռուսական և հայկական լրատվամիջոցմներ հայտնել էին, թե մայիսի 22-ին սպասվող ՀԱՊԿ ԱԳ նախարարների նիստում հաստատվելու է կառույցի գլխավոր քարտուղարի պաշտոնը 2020թ. հունվարի 1-ից Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասին հանձնելու հարցը: