Զովունի-Եղվարդ ավտոճանապարհի մոտ քաղաքացին ընկել է ջրանցքը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News

Հասարակություն

Հայաստանի ԱԻՆ-ում, մայիսի 21-ին, ժամը 10:03-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Զովունի-Եղվարդ ավտոճանապարհին՝ «Արևաբաց» ռեստորանի մոտ, քաղաքացին ընկել է ջրանցքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, ջրանցքից դուրս է բերվել Ծ. Ա.-ի (1966 թ.) դին: