Վանաձորում 1 տարեկան երեխան եռման ջրից 2-րդ, 3-րդ կարգի այրվածքներ է ստացել

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 21, 24News

1

Քիչ առաջ Վանաձորի Սունդուկյան փողոցի տներից մեկից՝ 2 վերջույթների 2-րդ եւ 3-րդ աստիճանի այրվածքներով Վանաձորի հիվանդանոց է տեղափոխվել 1-ամյա երեխա: Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը: 

Բժիշկներն արձանագրել են, որ տղայի մարմնի 35 տոկոս հատվածը վնասվել է, ու տեղում առաջին օգնոթյունը ցուցաբերելուց հետո երեխային Վանաձորից ռեանիմոբիլով տեղափոխում են Երեւանի Այրվածքաբանության կենտրոն։ Աղբյուրի տեղեկություններով՝ երեխան այրվածքները ստացել է տաք ջրից։