Պետություն ունենալու բանաձևից հեռանում ենք, այսպես չի կարող շարունակվել. ԱԱԾ նախկին տնօրեն

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News

c9ebafee5a4475b2bdd85ef50582432f_M

ԱԱԾ տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար, փաստաբան Միքայել Համբարձումյանը գրում է․ «2009 թվականին նկարահանված ամերիկյան «Կամավորները» ֆիլմում պատմվում է, թե ԱՄՆ-ում ինչպես են ուղեկցում զոհված զինվորի աճյունը իր հայրենի քաղաքում հուղարկավորման համար: Բանակը, սովորական մարդիկ, պետության և տեղական մարմինների ներկայացուցիչները արարողակարգային ինչպիսի պատվի են արժանացնում՝ գիտակցմամբ, որ զինվորը զոհվել է հանուն հայրենիքի, հանուն իրենցից յուրաքանչյուրի այսօրվա և վաղվա օրվա:

Զուգահեռ անցկացնելով մեր իրականության հետ` ակամայից մտաբերում ես «ազգային հերոսը հարկ վճարողն է» ամոթալի, կործանարար, կեղծ օրակարգը, գաղափարախոսությունը:

Պետություն ունենալու բանաձևից հեռանում ենք օր օրի, այսպես չի կարող շարունակվել...»,- գրել է նա։

--00—ՅՄ