Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել փակել Բաքվում գործող Ռուսական տունը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News

photo_2025-02-06_15-50-3

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը փաստացի կոչ է արել դադարեցնել Ռուսաստանի տան աշխատանքը Բաքվում՝ որպես իրավաբանական անձ գրանցված չլինելու պատճառով։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը,  «Ռոսիա 24»-ի եթերում այս մասին հայտարարել է «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավար Եվգենի Պրիմակովը։ 

Պրիմակովի խոսքով՝ ՌԴ ԱԳՆ-ն աշխատում է Բաքվում Ռուսաստանի տան հետ կապված իրավիճակը կարգավորելու ուղղությամբ։

«Բաքվում գտնվող Ռուսական տունը մեկուկես ամսվա ընթացքում պետք է լքի իր վարձակալած տարածքը, քանի որ սեփականատերը մտադիր է շտապ վաճառել այն»,- ասել է Պրիմակովը։

Ըստ նրա՝ մեկ այլ տարածքի սեփականատերը, ում հետ բանակցություններ են վարվել, առայժմ «դադար է վերցրել»։ 

--00—ՅՄ