ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News
Հիմա էլ Սփյուռքն է հարվածի տակ, Փաշինյանն իր թերուս մտքերն իրենց է պարտադրում, նոր ողբերգություն է բերելու գլխներիս, Էրդողանի հրահանգները կատարելով։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանը։
Խոսելով օրեր առաջ Հանրապետության հրապարակում Արցախ երգող ադրբեջանցիների տեսանյութը հրապարակելու համար Ղարիբ Բաբայանին ձերբակալելու հանգամանքի մասին, Մինասյանը նշեց, որ Հայաստանի իշխանությունը նահանջ քայլեր է անում Ադրբեջանին չբարկացնելու համար․
«Հրապարակում տոնախմբություն են անում, երգում, թե ինչպես Արցախը թուրքացրեցին, իսկ ՀՀ իշխանությունն ասում է՝ թողեք թող ուրախանան, տոնեն իրենց հաղթանակը՝ հայաթափումը։ Վաղը տարբեր մարզերում են անելու նույնը, իշխանությունը թույլ չի տալու նրանց սաստել»։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։