ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News
ՌԴ և Թուրքիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովը և Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց են ունեցել։
Հաստատվել է քայլերի սերտ համակարգման կարևորությունը, այդ թվում՝ միջգերատեսչական ձևաչափով։ Այդ մասին հայտնում են Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարությունից։
Քննարկվել է Սիրիայում և նրա շուրջ ստեղծված իրավիճակը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել սերտ կապի մեջ մնալ արդիական երկկողմ, տարածաշրջանային և միջազգային թեմաների շուրջ, ներառյալ Մերձավոր Արևելքը և Ուկրաինան:
--00—ՍՊ