Երբ իրենց աստված Վազգենի մայրն էր աղերսում, չասացին՝ «արի, տես՝ ի՞նչ է ասում, ա՛յ անխիղճ»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News

«Նիկոլ Փաշինյանին սիրել-չսիրելը, հարգել-չհարգելը ձեր գլխին կպնի, բայց չե՞ք հասկանում՝ դուք արդեն պետական անվտանգության հետ եք խաղում․ դա ահագնացող չափերի է հասել»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման շրջանակում ասել է ՆԳ նախկին նախարար Սուրեն Աբրահամյանը՝ անդրադառնալով վարչապետի՝ դավադիր պատերազմի ու որոշ տարածքներ հանձնելու հայտարարությանը։

«Հանկարծ վերջին ժամանակներում նախկին պաշտոնյաների մոտ սե՞ր առաջացավ Արցախի հանդեպ։ Բա նախկինում ինչո՞ւ այդքան ջերմ չէիք։ Որովհետև Ղարաբաղի ֆակտորն օգտագործելով, ու դա այնքան տեսանելի է, ուզում եք ձեր ապագան կանխորոշեք՝ չի’ լինելու»,- ասել է նա։

Աբրահամյանն Արցախի երկու նախագահների երաշխավորությունը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար, մարդասիրական քայլ չի համարում։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։