Հրդեհ է բռնկվել էքսկուրսիա մեկնող Կապանի դպրոցներից մեկի մարդատար ավտոբուսում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News

Հասարակություն

Այսօր՝ մայիսի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 08։50-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Երևան ավտոճանապարհի 93 կմ հատվածում մարդատար ավտոբուս է այրվում, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Փրկարարները ավտոբուսում գտնվող քաղաքացիների հետ մարել են ПАЗ մակնիշի 996 OZ 61 համարանիշի ավտոբուսի շարժիչի հատվածում առաջացած կրակը։

Բարեբախտաբար, տուժածներ չկան։ Ավտոբուսում էլ գտնվելիս են եղել Կապանի դպրոցներից մեկի ուսուցիչներն ու աշակերտները, ովքեր մեկնում էին էքսկուրսիա։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: