Ցավալի է, որ Մխիթարյանը չի մասնակցի եզրափակիչին․ Ալեքս Իվոբին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍ 22, 24News

100000

Լոնդոնի «Արսենալի» նիգերիացի կիսապաշտպան Ալեքս Իվոբին մեկնաբանել է Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի՝ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի եզրափակիչին չմեկնելու որոշումը։

«Ցավալի է, որ Մխիթարյանը չի մասնակցի եզրափակիչին: Պատրաստվում ենք «կռվել» մինչեւ վերջ եւ հույս ունենք, որ կկարողանանք նվաճել տիտղոսը ոչ միայն մեր, այլեւ` նրա համար»,- Իվոբիի խոսքը մեջբերում է The Guardian-ը:

Հիշեցնենք, որ մայիսի 29-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում կայանալիք եզրափակիչում «Արսենալի» մրցակիցը կլինի Լոնդոնի «Չելսին»:

Ավելի վաղ ՈւԵՖԱ-ն և Ադրբեջանի իշխանությունը «Արսենալին» եւ Մխիթարյանին տվել էին անվտանգության երաշխիքներ, սակայն լոնդոնյան ակումբը մայիսի 21-ին հայտարարեց, որ հայ կիսապաշտպանի և նրա ընտանիքի հետ քննարկումների արդյունքում որոշել են ֆուտբոլիստին չտանել Բաքու։

 

 

Տեսանյութեր

Live

Լրահոս