«Իմ քայլը» խմբակցության անդամները հանդիպել են ՍԴ դատավորի թեկնածու Արթուր Վաղարշյանի հետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News

1

Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար Հանրապետության նախագահի կողմից առաջադրված թեկնածու Արթուր Վաղարշյանի հետ մայիսի 22-ին հանդիպել են ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամները, տեղեկացնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը:

Հանդիպման ընթացքում թեկնածուն խոսել է իր կենսագրության, աշխատանքային փորձի մասին, անդրադարձել այդ պաշտոնում ընտրվելու դեպքում իր գործունեության տեսլականին:

Արթուր Վաղարշյանը պատասխանել է պատգամավորների հարցերին: 

 

 

Տեսանյութեր

Live

Լրահոս