Գիշերը ձյուն է տեղացել․ ՆԳՆ-ն հորդորում է պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News

ss

Ներքին գործերի նախարարությունը հորդորում է լինել զգոն՝ խստագույնս պահպանելով ճանապարհային երթևեկության կանոնները․ իրականացվում է ուժեղացված ծառայություն:

Փետրվարի 14-ին և 15-ի գիշերը հանրապետության ամբողջ տարածքում տեղացել է ձյուն, տեղումները շարունակվում են։
 
«ՆԳՆ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունը ճանապարհներին իրականացնում են ուժեղացված ծառայություն՝ հնարավոր խոչընդոտների դեպքում օգնելով մեր քաղաքացիներին և ապահովելով երթևեկության անվտանգությունը։
 
Հարգելի՛ քաղաքացիներ, անվտանգության նկատառումներից ելնելով՝ հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, լինել առավել զգոն՝ խստագույնս պահպանելով ճանապարհային երթևեկության կանոնները:
 
Մաղթում ենք անվտանգ երթևեկություն»,- ասված է ՆԳ նախարարության հաղորդագրությունում:


 

--00—ՍՊ