Հայաստանը հեռանկարային է համարում Նիդերլանդների հետ ռազմական վարժանքները, փորձի փոխանակումը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News

ս

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 15-ին հանդիպել է Նիդերլանդների Թագավորության պաշտպանության նախարար Ռուբեն Բրեկելմանսի հետ։

Նախարարները քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Նիդերլանդներ համագործակցության հեռանկարները։

Կողմերը հեռանկարային են համարել ռազմական կրթության, վարժանքների, փորձի փոխանակման և այլ ուղղությունները։

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի։
 

--00—ՍՊ