Աղբյուր․ Կրասնոդարը պատրաստ է դիտարկել անգլիական ակումբի առաջարկը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News

ս

«Կրասնոդարը» պատրաստ է Էդուարդ Սպերցյանին 12-13 միլիոն եվրոյի դիմաց բաց թողնել «Լիդս», այս մասին Чемпионат-ին հայտնել է իրավիճակին ծանոթ աղբյուրը:

«Ակումբները կապի մեջ են ամռանը կիսապաշտպանի հնարավոր տրանսֆերի հետ կապված։ Գործարքը կախված կլինի մի քանի գործոններից։

Առաջին հերթին դա կախված է նրանից, թե արդյոք անգլիական ակումբը դուրս կգա Պրեմիեր լիգա։ «Կրասնոդարը» պատրաստ կլինի ընդունել «Լիդսի» առաջարկը ամռանը, եթե նրանք հաջողությամբ դուրս գան Պրեմիեր լիգա», — ավելացրել է Чемпионат-ի աղբյուրը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Լիդս Յունայթեդը» դիտարկում է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տրանսֆերը «Կրասնոդարից» գնելու տարբերակը։ Այս մասին հայտնել էր TEAMtalk-ը։
 
Ավելին՝ սկզբնաղբյուրում։ 

--00—ՍՊ