Մեծապես կարևորում ենք մեր քրիստոնեական բարոյականությունը, հանրահռչակե՛նք ավանդույթները․ «Հայաքվե»

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News

s
«Հայաքվե» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել․

«Սիրելի´ երիտասարդներ,
այսօր սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնն է։
 
Շնորհավորում ենք ձեզ և մաղթում, որ շնորհաբաշխ Սուրբ Սարգսի բարեխոսությամբ ընդունելի դառնան ձեր նվիրական երազանքները ձեր պատկերացրած սիրո և երջանկության մասին։
 
Մենք մեծապես կարևորում ենք մեր քրիստոնեական բարոյականությունը, մեր ազգային-քրիստոնեական տոները, ավանդույթները, որոնք պետք է պահպանենք, վերաիմաստավորենք ու հանրահռչակենք»։

 

--00—ՍՊ