ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հունիսի 17-20-ը կգործուղվի Ռուսաստանի Դաշնություն (ք. Ուֆա): Այս մասին ասված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշման մեջ։
«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝
1. Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին 2019 թվականի հունիսի 17-20-ը ներառյալ գործուղել Ռուսաստանի Դաշնություն (ք. Ուֆա):
2. Արմեն Գրիգորյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (ք. Ուֆա) գործուղման հետ կապված բոլոր ծախսերը (բացառությամբ գիշերավարձի եւ Մոսկվա-Ուֆա-Մոսկվա ավիատոմսի) հետ կապված ծախսերի կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Ռուսաստանի Դաշնություն (ք. Ուֆա) գործուղման արդյունքների մասին հաշվետվություն»,–նշված է որոշման մեջ:
Նշենք, որ Ուֆայում կայանալու է ամեն տարի անցկացվող անվտանգության հարցերը համակարգող պաշտոնյաների միջազգային հանդիպումը։
Հավելենք, որ այս օրերին Արմեն Գրիգորյանը աշխատանքային այցով գտնվում էր Միացյալ Նահանգներում: