«Արարատի» կազմը համալրել են գվինեացի նորոկներ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News

․

Երևանի «Արարատի» կազմը համալրել են գվինեացի ֆուտբոլիստներ Ալսենի Տուրեն և Ամադու Դիակիտեն, հաղորդում է ակումբի ֆեյսբուքյան էջը։

Երկուսն էլ երիտասարդ ու հեռանկարային խաղացողներ են, որոնք «Արարատին» են միացել Գվինեայի «Ուակիրյա» ակումբից։

19-ամյա Ալսենի Տուրեն (Alseny Toure, 14.05.2006) հանդես է գալիս կենտրոնական կիսապաշտպանի դիրքում և «Արարատում» կխաղա 64 համարի մարզաշապիկը։

20-ամյա Ամադու Դիակիտեն (Amadou Diakite, 24.01.2005) խաղում է հարձակման կենտրոնում և դաշտ դուրս կգա 17 համարով։

--00--ԱՀ