«Զնդանչի Զազոն» ոստիկաններին հայտնել է, որ հարևաններ Կայծակյանն ու Որոտյանը ծեծում են իրար

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 22, 24News

1

Տավուշի մարզում մայիսի 21-ին վիճաբանություն ու ծեծկռտուք է տեղի ունեցել։ Ժամը 13։30-ի սահմանում ոստիկանության Տավուշի մարզի բաժիններից մեկում ահազանգ է ստացվել, որ նշված բաժնի կողմից սպասարկվող վարչական տարածքի Կամոյի փողոցի տներից մեկում վիճաբանություն է տեղի ունենում։ Այդ մասին հայտնում է  shamshyan.com-ը:

Պարզվել է՝ հողատարածքի հետ կապված վիճաբանության ժամանակ 51-ամյա Արամ Կայծակյանը մետաղաձողով մի քանի անգամ հարվածել է հարևանի՝ 60-ամյա Հրայր Որոտյանի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։

Փաստի առթիվ ոստիկանության տարածքային բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Ա. Կայծակյանն ու Հ. Որոտյանը հրավիրվել են ոստիկանություն, կատարվածի մասին բացատրություն են տվել եւ բաց թողնվել։

Դեպքի մասին տեղեկությունը ոստիկանություն է հայտնել վիճաբանողների հարևանը՝ «Զնդանչի Զազոն»։

Տեսանյութեր

Live

Լրահոս