Նովոսիբիրսկի օդանավակայանում երկու հայ տղամարդ կոտրել են ելքի դուռը ու վազել ինքնաթիռի հետևից

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News

MyCollages

Նովոսիբիրսկի օդանավակայանում երկու հայ տղամարդ կոտրել են ելքի դուռը ու վազել ինքնաթիռի հետևից, այս մասին հայտնում է SHOT տելեգրամ ալիքը։

Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել այսօր առավոտյան։ Տղամարդիկ ուշացել են թռիչքից, բայց որոշել են չհանձնվել: 37-ամյա Անդրանիկ Թ.-ն և 42-ամյա Սպարտակ Թ.-ն կոտրել են ելքի դուռը, միացրել հրդեհային ազդանշանը։ Այնուամենայնիվ, ինքնաթիռի նրանց անհաջող հետապնդումը շատ արագ ավարտվել է. նրանք անմիջապես ձերբակալվել են անվտանգության աշխատակիցների կողմից:

Տղամարդկանց նկատմամբ համապատասխան արձանագրություններ են կազմվել, նրանց սպառնում է առնվազն մինչև 5 հազար ռուբլի տուգանք։

--00—ՅՄ