ԵԱՏՄ ֆիզիկական անձինք Հայաստան ավտոմեքենաներ կարող են ներմուծել 1 տարի ժամկետով

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News

.

ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետությունում գրանցված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցներն ինչպես օտարերկրյա, այնպես էլ ԵԱՏՄ ֆիզիկական անձինք ԵԱՏՄ մաքսային տարածք, այս դեպքում՝ Հայաստան, կարող են ժամանակավոր ներմուծել ոչ ավելի, քան 1 տարի ժամկետով: Հայտնում են ՊԵԿ-ից:

Այս դեպքում ներմուծման համար առաջանում է մաքսատուրքերի և հարկերի վճարման պարտավորության ապահովման պարտադիր պահանջ՝ դրամական միջոցներով․ 

Հայաստանի կամ ԵԱՏՄ անդամ այլ երկրների ֆիզիկական անձինք մաքսատուրքերի և հարկերի վճարման պարտավորությունը պետք է ապահովեն միշտ, իսկ օտարերկրյա անձինք՝ միայն այն դեպքում, երբ նախկինում Հայաստան ժամանակավոր ներմուծված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցները դեռ չարտահանած՝ ներմուծում են երկրորդ և հաջորդ տրանսպորտային միջոցները:

--00--ԱՀ