Արագածոտնի մարզի տներից մեկի լոգարանում 22-ամյա աղջկա մարմին է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News

photo_2025-02-18_11-24-38

Փետրվարի 16-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 23:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Աշտարակ» բժշկական կենտրոն է տեղափոխվել երիտասարդ աղջկա դի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մահացածը Արագածոտնի մարզի գյուղերից մեկի բնակիչ 22-ամյա Արմնիեն Ո-ն է, ում տանը՝ լոգարանում, հայտնաբերել են հարազատները՝ մահացած վիճակում:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

--00—ՅՄ