Երևանում 20-ամյա երիտասարդի մոտ հայտնաբերվել են ատրճանակներ ու թմրամիջոց

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News

photo_2025-02-18_11-49-46

Փետրվարի 14-ին ոստիկանության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևանի բնակիչ 20-ամյա Էդգար Ս.-ի մոտ հնարավոր է՝ ապօրինի զենք-զինամթերք լինի, հայտնում է shamshyan.com-ը։

Տեղում Շենգավիթի ոստիկանները պարզում են վերջինի գտնվելու վայրը և ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու, թմրանյութ պահելու և օգտագործելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալում են նրան և տեղափոխում ոստիկանության Շենգավիթի բաժին:

Արդեն տեղում փաստերի ճնշման տակ անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվում է 2 հատ ատրճանակ, որոնցից մեկը «PM-X» տեսակի պնևմատիկ ատրճանակ է, իսկ մյուսը՝ անհայտ տեսակի ատրճանակ, 12 հատ մետաղյա փամփուշտ հանդիսացող գնդակներ և 1 հատ գազաբալոն, 1 հատ պահեստատուփ, թվով 6 հատ թղթե գլանակ՝ լցված դեղնականաչավուն զանգվածով:

--00—ՅՄ