ՀԱՊԿ ՀԱԽ-ը նոյեմբերին կքննարկի գլխավոր քարտուղարի պաշտոնում Զասի նշանակման հարցը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍ 22, 24News

ՀԱՊԿ455456

ՀԱՊԿ ԱԳՆԽ նիստում որոշում է ընդունվել պետությունների ղեկավարների քննարկմանը ներկայացնել Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասի թեկնածությունը կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում 2020 թվականի հունվարի 1-ից։ Այս մասին տեղեկացրել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը։

Համապատասխան որոշումն ընդունվել է նեղ կազմով նիստի ընթացքում։

ՀԱՊԿ պետությունների ղեկավարների գագաթաժողովը նախատեսվում է անցկացնել Բիշքեկում նոյեմբերի 28-ին։ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հանդիպման նախօրեին տեղի կունենա կազմակերպության Արտաքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստը։

Հիշեցնենք, որ 2020 թվականի հունվարի 1-ից փոխատեղմամբ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնն անցնում է Բելառուսին։