Թերեզա Մեյը հնարավոր է վաղը հրաժարական տա․ The UK Times

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍ 23, 24News

թերեզա մեյ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հնարավոր է, վաղը՝  մայիսի 24-ին, հրաժարական տա, հայտնում է The UK Times պարբերականը։ Մեյի որոշումը պայմանավորված է Brexit-ի հարցի շուրջ առաջացած տարաձայնություններով։

Մեյի կողմնակիցները կարծում են, որ Մեծ Բրիտանիայի պահպանողական կուսակցության անդամ,  «1922 Կոմիտեի» նախագահ Գրեհեմ Բրեդի հետ հանդիպումից հետո նա կհայտարարի իր հրաժարականի մասին։ Հիշեցնենք, որ Brexit-ի հարցը խորհրդարանին կներկայացվի չորրորդ անգամ։

 

Տեսանյութեր

Live

Լրահոս