ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍ 23, 24News
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հնարավոր է, վաղը՝ մայիսի 24-ին, հրաժարական տա, հայտնում է The UK Times պարբերականը։ Մեյի որոշումը պայմանավորված է Brexit-ի հարցի շուրջ առաջացած տարաձայնություններով։
Մեյի կողմնակիցները կարծում են, որ Մեծ Բրիտանիայի պահպանողական կուսակցության անդամ, «1922 Կոմիտեի» նախագահ Գրեհեմ Բրեդի հետ հանդիպումից հետո նա կհայտարարի իր հրաժարականի մասին։ Հիշեցնենք, որ Brexit-ի հարցը խորհրդարանին կներկայացվի չորրորդ անգամ։