Իրենց դուքյանն էին սարքել, Հրայր Թովմասյանը պետք է օր առաջ հեռանա․ Ալեն Սիմոնյան

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 23, 24News

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը 24News-ի հետ հարցազրույցի ժամանակ անդրադարձել է դատական համակարգում ակնկալվող փոփոխություններին, ինչպես նաև Հրայր Թովմասյանի՝ Քոչարյանի գործով անաչառ որոշում կայացնելուն։

«Ճիշտ կլիներ, որ նա օր առաջ հեռանար պաշտոնից։ Հաշվի առնելով իր՝ հանրապետականացված լինելը՝ նրա հանդեպ վստահություն չի կարող լինել ՀՀ ժողովրդի մոտ։

Ո՞նց կարող է ՍԴ ղեկավարը լինել մի մարդ, որը Հանրապետականի բոլոր իրավաբանական գործարքները և դավադրությունները՝ սկսած Ընտրական օրենսգրքից, վերջացրած սահմանադրական փոփոխություններով, արել է։ Եթե ինքը հարգում է այդ կառույցը, հարգում է Հայաստանի Հանրապետությունը, պետք է օր առաջ հեռանա»,-ասել է Ալեն Սիմոնյանը։

ԱԺ փոխնախագահը նաև նշել է, որ դատական համակարգը պետք է մաքրել այն մարդկանցից, որոնք վարկաբեկում են այդ համակարգը։