ՊՎԾ-ն ավարտել է Երիտասարդական hիմնադրամում իրականացված ուսումնասիրությունը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News

Իրավական

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունում ավարտվել է Հայաստանի երիտասարդական hիմնադրամում իրականացված ուսումնասիրությունը։

ՊՎԾ-ից հայտնում են, որ ուսումնասիրության առարկա են դարձվել Հիմնադրամի ֆինանսական մուտքերի օրինականությունը և դրանց օգտագործման արդյունավետությունը։

Ուսումնասիրության արդյունքում վերհանված տեղեկություններում հանցագործության հատկանիշների առկայության հանգամանքը ստուգելու նպատակով՝ նյութերն ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն։