Երևանի քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներին է վերադարձվել 5138 քմ տարածք

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍ 23, 24News

օդ

Վերջին ամիսներին Երևանի քաղաքապետարանը ենթակայությամբ գործող մանկապարտեզների տարածքում այլ գործունեություն ծավալող կազմակերպություններից ու անհատներից ազատել է շուրջ 5138 քմ տարածք, ինչը ընդհանուր զբաղեցրած տարածքների 40%-ն է կազմում: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայկ Մարությանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը.

«Նախկինում տարբեր հանգամանքներում մանկապարտեզների տարածքները օգտագործման են տրվել մի շարք կազմակերպությունների եւ անհատների: Ներկայումս, վերադարձված տարածքներում հնարավոր կլինի բացել նոր խմբեր՝ համապատասխանաբար, ընդունելով մանկապարտեզ ավելի շատ երեխաների ու կրճատելով իրենց հերթին սպասողների թիվը»: