Ո՛չ Քոչարյանը, ո՛չ Սերժ Սարգսյանը․ Տեր-Պետրոսյանն էր, որ կարող էր կանխել մարտի 1-ը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News

«Ոչ ոք մարտի 1-ի իրադարձությունների վրա չէր կարող ազդել, ո՛չ Ռոբերտ Քոչարյանը, ո՛չ ընտրված նախագահ Սերժ Սարգսյանը, միակ մարդը, որ կարող էր կանխել դա Լևոն Տեր-Պետրոսյանն էր, բայց չազդեց»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման շրջանակում ասել է ԱԺ նախկին նախագահ, մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախկին նախագահ Սամվել Նիկոյանը։

Նիկոյանն առաջանային է համարում այն հարցի պատասխանը, թե ում գործողությունների հետևանքով զոհեր եղան։ Հետևաբար, եթե մինչև այսօր ներկա իշխանությունները չեն տվել այդ հարցի պատասխանը, ըստ նրա, սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը քաղաքական հաշվհարդարի դաշտից է։

Շարունակությունը՝ տեսանյութում։