Թատրոնի կոլեկտիվը Նազենի Ղարիբյանի ընտրության հետ անհամաձայնություն ունի․ հայտարարություն

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 25, 24News

1

Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատակազմը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ դեմ են օպերային թատրոնի կառավարման խորհրդի ղեկավարի պաշտոնում Նազենի Ղարիբյանի ընտրությանը:

«Տեղի է ունեցել քվեարկություն, որի արդյունքների վերաբերյալ Թատրոնի կոլեկտիվը միանգամայն հիմնավոր և արդարացի անհամաձայնություն ունի»,-ասված է Օպերայի աշխատակիցների տարածած հաղորդագրության մեջ:

Նրանք պատրաստվում են մայիսի 27-ին կոլեկտիվի ժողով հրավիրել՝ քննարկելու ստեղծված իրավիճակը:

Ավելի վաղ մշակույթի նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկություն էր տարածել, որ «Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի նախագահ է ընտրվել ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը: