ԱՄՆ Նյու Ջերսի նահանգում հրաձգության հետևանքով տուժել է 10 մարդ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍ 25, 24News

օդ

ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի Թրենթոն քաղաքում տեղի է ունեցել հրաձգություն, հայտնում է  NJ.comը:

Նշվում է, որ հրաձգության հետևանքով տուժել է 10 մարդ՝ 5 տղամարդ և 5 կին: Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց:

Նրանցից մեկը շտապ վիրահատվել է:

Հայտնի է, որ հրաձգությունը տեղի է ունեցել քաղաքի բարերից մեկում:

Այս պահին ոստիկանությունը պարզում է դեպքի մանրամասները: