ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍ 25, 24News
ԱՄՆ-ը պատրաստվում է 1500 զինվոր ուղարկել Մերձավոր Արևելք` հակազդելու «իրանական ուժերի կողմից եկող սպառնալիքին»: BBC-ի հաղորդմամբ, այս մասին ասել է պաշտպանության քարտուղար Պատրիկ Շահանը:
Ուրբաթ օրն իր այդ մտադրության մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն Իրանին մեղադրել է նավթային տանկերի վրա հարձակում գործելու համար:
Նշենք, որ հինգշաբթի Թրամփն ասել էր. «Չեմ կարծում, որ մենք ունենք դրա կարիքը: Իսկապես չեմ կարծում: Եթե ունենանք, ես իսկույն կուղարկեմ զորքերին»: