Լողափնյա վոլեյբոլի տղամարդկանց Հայաստանի թիմը սկսում է պայքարն օլիմպիական ուղեգրի համար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍ 25, 24News

օդ

Լողափնյա վոլեյբոլի տղամարդկանց Հայաստանի թիմը Գրիգորի Ամբարյանի ղեկավարությամբ սկսում է պայքարը Լոնդոնում անցկացվող Եվրոպայի մայրցամաքային գավաթի խաղարկության Բ ենթախմբի մցաշարում:

Հայաստանի մրցակիցներն են Անգլիայի եւ Շվեյցարիայի զույգերը։ 

Մրցաշարը օլիմպիական վարկանիշային է Տոկիո-2020-ի համար։ Խմբում առաջին երկու տեղերը գրաված թիմերը դուրս կգան հաջորդ ընտրական փուլ։