«Թուրլըխանովի գավաթի» եզրափակչում Արթուր Ալեքսանյանը կմրցի ռուս ըմբիշի հետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍ 25, 24News

օդ

Ղազախստանի Ալմաթի քաղաքում անցկացվող «Թուրլըխանովի գավաթում» Արթուր Ալեքսանյանը տարել է 4 հաղթանակ և դուրս  եկել եզրափակիչ: Եզրափակչում Օլիմպիական չեմպիոնը կմրցի ռուս ըմբիշի հետ:

60 կգ Արմեն Մելիքյանը կպայքարի բրոնզե մեդալի համար: Նույն քաշային կարգում Գևորգ Ղարիբյանը սփոփիչ գոտեմարտ է անցկացնելու:

87 կգ Մաքսիմ Մանուկյանը տարել է մեկ հաղթանակ, ապա դուրս է մնացել պայքարից: 87 կգ Արթուր Շահինյանը սփոփիչ գոտեմարտ կանցկացնի և կփորձի պայքարել բրոնզե մեդալի համար: