Հայտնաբերվել է Լիոնի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հնարավոր հեղինակի ԴՆԹ-ն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍ 25, 24News

օդ

Ֆրանսիայի իրավապահ մարմինները կարողացել են հայտնաբերել Լիոնի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հնարավոր հեղինակի ԴՆԹ-ն:  Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ֆրանսիական BMFTV հեռուստաընկերությանը:

Լրատվամիջոցն ընդգծում է, որ դա չի նշանակում, թե պարզվել է հանցագործի ինքնությունը, այլ միայն այն, որ նա թողել է իր հետքը:

Նշվում է նաև, որ ոչ մեծ քանակությամբ պայթուցիկ է հայտնաբերվել:

Պայթյունը որոտացել է մայիսի 24-ին, Լիոնի կենտրոնում գտնվող Վիկտոր Հյուգոյի փողոցում: Հանցագործության բացահայտման աշխատանքներին ներգրավված է 90 քննիչ և 30 փորձագետ:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս