Տրանսպորտի նախարարության պարզաբանումը Դիլիջան-Վանաձոր ճանապարհի վերաբերյալ

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍ 25, 24News

.

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Վանաձոր-Դիլիջան ճանապարհին կատարվող անցանելիության ապահովմանն ուղղված աշխատանքների վերաբերյալ վերջին օրերին տարածվում են տարբեր հրապարակումներ և մեկնաբանություններ, որոնց վերաբերյալ պարզաբանում ենք: Վանաձոր-Դիլիջան ճանապարհը գտնվում է այս տարվա հիմնանորոգման ծրագրում, հետևաբար այն ընթացիկ պահպանության ծրագրում ներառված չէ: Այստեղ փոսային նորոգումներ նախատեսված չեն:

Հաշվի առնելով, որ հիմնանորոգման աշխատանքները նախատեսվում էր մեկնարկել հունիսի կեսին, շինարարին առաջարկվել է որպես ժամանակավոր լուծում իրականացնել անցանելիության ապահովման աշխատանքներ՝ մինչև հիմնանորոգման մեկնարկը: Հանրապետությունում վերջին օրերին տեղացող անձրևների պայմաններում շինարարը համապատասխան տեխնիկայի միջոցով կատարում է փոսերի տեղային չորացում: Հիմնանորոգման աշխատանքներից առաջ առկա ասֆալտբետոնե ծածկը փոխարինվելու է ամբողջովին նոր ծածկով: Տարածաշրջանը սպասարկող ընկերությունն աշխատանքները իրականացնում է իր միջոցների հաշվին»: