Ազգային պատկերասրահում տեղի ունեցավ «Արվեստի շաբաթ» մշակութային ծրագրի բացումը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍ 25, 24News

օդ

Այսօր Ազգային պատկերասրահում տեղի ունեցավ «Արվեստի շաբաթ» (Art Week) մշակութային ծրագրի պաշտոնական բացումը, որը մեկնարկվեց Լեհաստանի Ասիմետրիա ցուցասրահի «Այրված արխիվներ» ֆոտոցուցադրությամբ:

«Այրված արխիվներ»-ն ապացույցն է այն բանի, որ արվեստագետները ինչ-որ պահի այրում, ոչնչացնում են սեփական աշխատանքները:

Ցուցասրահում ներկայացված են տարբեր ազգերի արվեստագետների աշխատանքներ՝ լեհ, վրացի, ուկրաինացի… Հայ արվեստագետներից ընտրվել էին Սերգեյ Փարաջանովի գործերը:

Ծրագիրն իրականացվել է ՀՀ Մշակույթի նախարարության և Երևանում «Գյոթե» կենտրոնի աջակցությամբ: Հովանավորն է Ռոստելեկոմը, գլխավոր հովանավորը՝ Ամերիաբանկը:

«Արվեստի շաբաթ»-ը կտևի մինչև հունիսի 2-ը: