Ձեռ ես տվել` խաղա կամ չպետք է տատանվել

Nikol Qocharyan
Կառավարությունը չպետք է տատանվի: Ընտրելով ճանապարհը, առանց աջ ու ձախ նայելու, պետք է մինչև վերջ գնա:

Բիսմարկ

Դատավորը Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխեց,  և Փաշինյանը կոչ արեց արգելափակել հանրապետության դատարանների շենքերը: Կարելի էր վերլուծելով հասնել նրան, որ, Նիկոլը պայմանավորված բերեց Ղարաբաղից Արկադի Ղուկասյանին ու Բակո Սահակյանին իր ձեռքին պատրվակ ունենալու համար.

I) Իջեցնելու լարվածությունը արցախյան քաղաքական կլիմայում

II) ազատվելու դատարանին կից հարթությունում տիրող բախումային իրավիճակից

IV) ռուսական ուղղությամբ սիրալիր լինելու

V) գլխավորը. Քոչարյանին բերելու բաց դաշտ` տալով ազատ շարժվելու հնարավորությունը, որում, այս պահին նա գործելու շատ ու լայն տարբերակներ չունի և կարող է արագ սպառվել:

VI) ծածուկ մոտիվը. հիմա հանել Սերժ Սարգսյանի վրայից հարվածը, որը անթաքույց ուղղեց Քոչարյանը դատավարական վերջին նիստի իր ելույթում:

Վերոնշյալ բոլոր վարկածները չեղարկվեցին, երբ վարչապետ Փաշինյանը, ով ասֆալտային մակերեսում փայլուն ու անվրեպ խաղացող է, կոպիտ սխալ թույլ տվեց` ժողովրդին հանելով այս անգամ դատական շենքերի դեմ: Կրակոցը փուստ գնաց ու մկանների ցուցադրությունը չստացվեց: Սրան հետևեց դատական համակարգի պատասխանը, որի նման ներսից հարված քաղաքական իշխանությունը դեռ չեր կերել` Քոչարյանի, Խաչատուրովի, Օհանյանի ու Գեւորգյանի գործը ուղարկվեց Սահմանադրական դատարան քննության: Ու, եթե  կարկառուն նախկին Հրայր Թովմասյանն ու մյուսները գործը ջրեն, ապա Նիկոլ & Քոմփանին կհայտնվեն բարդ վիճակում: Փաշինյանը հայտարարեց հեղափոխության երկրորդ ալիքի մասին, սակայն. ժողովուրդը տոտալ գնաց Նիկոլի հետևից 2018թ. ապրիլ-մայիսին, և Սերժ Սարգսյանի խաղաղ իշխանահանձման պայմաններում Փաշինյանը վերցրեց իշխանությունը, ժողովուրդը արձագանքեց Նիկոլի կոչին ու արգելափակեց պառլամենտի շենքը` դրսից հոկտեմբերին, իսկ դեկտեմբերին ժողովուրդը իր ձայնը շռնդալից տվեց Նիկոլին և ընկերներին: Վաղուց ժամանակն է, որ վարչապետը զսպի իր հեղափոխական հաճույքները և անցնի պետությունն ու քաղաքացիներին կառավարելու յուր ֆուկցիաներին` զերծ մնալով զանգվածները շարժի մեջ դնելուց և ապահովի մարդկանց անվտանգությունը ու բարեկեցիկ ներկան, երջանիկ ապագան: Հենվի պետական կառույցների վրա, այլ ոչ թե զանգվածները բորբոքի: Քանզի չի բացառվում, որ մարդաշատ միջավայրում, լարվածության լինելու կամ չլինելու դեպքում, ուղղակի կամ սադրանքի ճանապարհով կարող են վատ բաններ լինել ու բանը անցնի բանից: Եվ, ի վերջո, լրջության առումով, ինչքան է էսթետիկապես ճիշտ ներքին աուդիտորիայի համար ու արտաքին գործընկերների մոտ, որ վարչապետը հարցերի լուծման դեպքում իր հեղինակությունն ու պետական ռեսուրսները չի օգտագործում այլ` ժողովրդին: Համեմատենք անցյալի ու ներկայի առաջնորդերի հետ ու տեսնենք: Աբսուրդ կլինի, եթե ժողովրդի մեծ մասի սերն ու վստահությունը վայելող, Ազգային Ժողովում խիստ մեծամասնություն ունեցող, ուժայիները իր ձեռքում պահող լիդերը այսքան շուտ տատանվի, ճաք տա և ընկնի: Հնարավոր է, քանզի օպոզիցիոներն ու պետական գործիչը միշտ չէ որ նույն մարդու մեջ տեղավորվում են ապրելու: Եվ մեկ տարում պետք էր այլ ձևով աշխատել: Չվերածվել քպական քայլողների սեկտայի այլ գնալ պրոֆեսիոնալ ու համահայկական միասնության: Ի դեպ, ուշադրություն դարձրեք, թե ինչպիսի լռություն կամ անատամ պահվածք են պահպանում իշխող թիմի անդամները բացի Աժ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանից, ով միանձնյա հարվածներ է ընդունում, պահում ու հասցնում` մենակ կռիվ տալիս: Ու"ր են մյուսները: Քոչարյանական ճամբարում աշխատանքները հանգիստ, իսկ գործընթացների նախապատրաստումը ոչ դանդաղ է գնում: Փոքրամասնությունը ավելի արագ է կազմակերպվում: Վերջինիս գործը կլինի ապակայունացման հրդեհի բորբոքումը` կրիզիս, որտեղ նա վիրտուոզ է ու կարող է պահանջված լինել: Եվ, եթե հաշվի առնենք շշուկները ինքնիշխանության դեմ պատրաստվող հեղաշրջման գլոբալ ծրագրի մասին, որի առաջին դրվագի միայն նախերգանքի սկիզբն է դեռ ցածր լսվում, ապա ժամանակի պահանջները ավելի են մեծանում: Փաշինյանը խիստ կարիք ունի արագ կադրային փոփոխությունների` օգտվելով 2007-08թ.թ առաջին նախագահ Տեր-Պետրոսյանի համաժողովրդական շարժման ընգծված դեմքերին հրավիրելու շանսից, գործողությունները պետք է արագացնի, մեթոդները կոշտացնի: Մենք ականատեսն ենք լինելու երկու ոչ կոմպրոմիսային անհատների` Փաշինյանի ու Քոչարյանի բաց բախմանը, երրորդ ուժի ստեղծմանն ու օրակարգային ազդեցության տոտալ նվաճմանը նրա կողմից կամ` հակառակում, օխլոկրատիկ պրոցեսսների ընթացքին: Չմաշեցնելու համար եղածը` կարիք կա խորագետ բանակցությունների և հավասարակշռված հանդարտության հաստատման, որը այս պահին քիչ հավանական է: Մյուսը` ավելի մեծ պատասխանատվություն վերցնելով, համարձակ գործելով` ջախջախիչ հաղթանակի հասնել: Հայաստանը դատապարտված չէ լճացման կամ սովորական սիքտիրչի պետություն դառնալուն:

 

Ռուբեն Վարդանյան

պատմաբան