Կոչ եմ անում հեռու մնալ Հայոց Բանակը անհարկի շահարկելուց. Արշավիր Ղարամյան

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍ 25, 24News

.

Հայոց բանակն ու նրա փառապանծ զինվորներին փնովողները, ծաղրողներն ու անհարկի քննադատողները թշնամուն գովաբանողներն են: Այդ մասին Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ՝ Արշավիր Ղարամյանը:

«Համացանցում ակտիվ քննարկվում է ՀՀ վարչապետի որդուն՝ Աշոտ Փաշինյանին հետագա ժամկետային ծառայությունը շարունակելու համար ԱՀ-ից ՀՀ տեղափոխելու լուրը:

Այդ համատեքստում ինչ քննարկումներ ասես, որ չեն բարձրաձայնում, բայց ամենից զավեշտալին այն է որ որոշ օգտատերեր այդ լուրը համեմելով կեղծիքի և ստի սոուսով` փորձում են ներկայացնել այն իբր թե մոտակա ժամանակներս սպասվող «դավադիր պատերազմից» Աշոտին ապահով հեռավորության վրա պահելու ծնողների ցանկությամբ:

Հարգելիներս, Հայոց բանակը մի միասնական կուռ համակարգ է որի մի մասն էլ Արցախի ՊԲ-ն է, և ոչ մի կապ չունի թե տվյալ պահին զինվորականը ծառայական հարցերով և խնդիրներով որտեղ է գտնվում, այնպես որ` ռազմական գործողություններ սկսվելուն պես` նա ստորաբաժանման կազմում ձեռնամուխ է լինելու մարտական խնդիրների կատարմանը:

ՊԲ զինծառայողները, այդ թվում նաև ժամկտային,  պարբերաբար մասնակցում են ՀՀ-ում տեղակայված Հայոց Բանակի տարբեր զորամասերում իրականացվող հավաքների, մասնագիտական աստիճանի բարձրացման և հմուտություների կատրելագործման նպատակով անց կացվող պարապմունքների, այնպես որ` Աշոտը բացառություն չէ :

Կոչ եմ անում հեռու մնալ Հայոց Բանակը և հայ զինվորականներին, այդ թվում նաև Հայոց Բանակի ժամկետային զինծառայող Աշոտ Փաշինյանին անհարկի ու անտեղի շահարկելուց»: