Նոր ծրագիր՝ հրեշավոր նպատակով. ինչու՞ են նախկինները հարվածում Տիգրան Սարգսյանին

Никол Пашинян

ՀԱՊԿ նախկին քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ հարուցված քրեական գործը հայ-ռուսական հարաբերությունների ճգնաժամ առաջացրեց, որի հետևանքները պարբերաբար երևում են մինչև այսօր: Ընդհանրապես, Երևանի և Մոսկվայի հարաբերությունների տիրույթում պարադոքսալ իրավիճակ է տիրում: Եթե ժամանակին այստեղ լարում առաջացնելու առաջամարտիկներն էին արևմտյան տարատեսակ կառույցներից սնվող ակտիվիստները, ապա հիմա նույն ֆունկցիան վերցրել են նախկին իշխանությունների որոշակի կարկառուն դեմքեր և նրանցից սնվող տարատեսակ ակտիվիստներ ու լրատվամիջոցներ:  Եվ, բնականաբար, թիրախային քարոզչական կետերում են հայտնվել մարդիկ, որոնց նկատմամբ սև PR -ը կարող  էլ ավելի վատացնել դրանք: Որպես օրինակ` կարելի է նշել Եվրասիական տնտեսական միության նախագահ Տիգրան Սարգսյանի դեմ վերջին մեկ ամսվա ընթացքում սկսված քարոզչությունը, որի հետևում կանգնած են հենց նախկին իշխանությունները: Հաշվարկը շատ պարզ է՝ հարվածել Սարգսյանին, լարել նրա ու օրվա իշխանությունների հարաբերությունները, անել այնպես, որ վերջիններիս միջև բաց առճակատում սկսվի: Իսկ եթե նման իրադարձություններ զարգանան՝ հերթական անգամ կցնցվեն հայ-ռուսական հարաբերությունները, որից օրվա իշխանությունը արտաքին ճակատում խնդիրներ կունենա: Այս գործելաոճի հիմնական պատասխանատուները Փաշինյանի ասած «հայտնի սենյակներում» նստած գործիչներն են, որոնք հետևողականորեն փորձում են առաջ տանել հենց վերոնշյալ խնդիրը: Այդ պատճառով դաշտ են նետվում տարբեր տեղեկատվական խայծեր, արհեստական հակադրություններ ու սենսացիոն լուրեր են  հայտնվում համացանցում, որպեսզի կողմերից մեկն արձագանքի ու դառնա քաղաքական օրակարգի թեմա:  Այս հաշվարկում, սակայն, ծրագրի պատասխանատուները մոռանում են մի կարևոր բայց՝ ԵԱՏՄ-ն Մոսկվայի համար գերզգայուն ու գերկարևոր կազմակերպություն է, որի ղեկավարի նկատմամբ քարոզչությունն ուղիղ հարված է նաև հենց կառույցի հեղինակությանը: Իսկ առկա նուրբ իրավիճակում մոսկովյան շրջանակներում կգտնվեն մարդիկ, ովքեր կհասկանան «հրեշավոր խաղի բոլոր գույները»:

Սուրեն Կամսարական