ՈՒՂԻՂ․Հեռուստամարաթոն-դրամահավաք նվիրված Ջավախքին

Ջավախքին նվիրված թելեթոն-դրամահավաքը նախաձեռնել է ԱՄՆ-ում գործող «Սփյուռքի միասնության հարթակ» նախաձեռնությունը։ 
«Ջավախքի բարեկամներ» խորագիրը կրող հեռուստամարաթոնի նպատակն է գումար հավաքել Ախալցխայում երիտասարդական մարզամշակութային կենտրոն հիմնելու համար, որը ծառայելու է երիտասարդների կարիքների համար։ Ապագայում նախատեսվում է նմանատիպ կենտրոններ կառուցել Ջավախքի տարբեր քաղաքներում և գյուղերում։ 
Դրամահավաքի գաղափարը հենց հեռուստամարաթոնի միջոցով բացառիկ է քանզի մինչ այս ոչ մի կազմակերպություն Հայաստանում, սփյուռքում թե Ջավախքում չէր կազմակերպել նման դրամահավաք, որի միջոցով փորձ արվեր ընդգրկել սփյուռքի հայությանը Ջավախքին օժանդակելու գաղափարի շուրջ։ Այդ իսկ պատճառով                                                              անչափ կարևոր է, որպեսզի այս ծրագիրը հաջողվի և ունենա իր շարունակությունը։