Ֆուգու ձկով թունավորվելուց հետո տղամարդն ամբողջ կյանքը դիալիզի կարիք կունենա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 10, 24News

1

Ֆլորիդայից 43-ամյա տղամարդը ամբողջ կյանքը դիալիզի կարիք կունենա. Ֆուգու ձկով թունավորվելուց հետո նրա երիկամները դադարել են գործել:

Ձուկն ուտելուց 4 ժամ անց տղամարդուն հիվանդանոց են տեղափոխել ուժեղ փսխումով, ստամոքսի ցավերով, ընդարմացած ոտքերով, խոսքի հետ կապված խնդիրներով եւ ընդհանուր թուլությամբ:

Հետազոտությունները ցույց են տվել, որ ձկան թույնը, որը 1200 անգամ հզոր է ցիանիդից, անդառնալի վնաս է պատճառել տղամարդու երիկամներին՝ մահացու վտանգավոր բարդություններ առաջացնելով: Այդ ձուկը կերել է նաեւ պացիենտի տատիկը, սակայն նա ավելի քիչ է տուժել եւ արագ վերականգնվել է: Դատելով ամեն ինչից՝ նա չի կերել ձկան լյրադը, որում թույնի կոնցենտրացիան եղել է ամենաշատը, իսկ տղամարդը հենց այդ մասն է կերել:

Հիշեցնենք, որ Ֆուգու ձուկը պատկանում է առավել թունավոր ձկների թվին եւ այն կարող են պատրաստել միայն հատուկ լիցենզիա ունեցող փորձառու շեֆ խոհարարները:

Հայտնի չէ, թե որտեղից է տղամարդը հայթայթել ձուկը: Բացառված չէ, որ նա այն ինքնուրույն է որսացել կամ փողոցից է գնել:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս