ՊԵԿ-ի «պատասխանը» չուշացավ. Աշխատանքից ազատվել է Ջանջուղազյանի աներձագը․ «Ժամանակ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 11, 24News

քաղաքական

«Ժամանակ» թերթը գրում է. «Օրերս գրել էինք, որ Դավիթ Անանյան-Ատոմ Ջանջուղազյան հակասության պատճառով աշխատանքից ազատվել է Դավիթ Անանյանի հարազատ եղբայրը, որը զբաղեցնում էր ֆինանսների նախարարության գնումների բողոքարկման խորհրդի ղեկավարի պաշտոնը։

Մեզ հայտնի դարձավ, որ այս պաշտոնանկության «պատասխանը» չի ուշացել, և դրանից անմիջապես հետո աշխատանքից ազատվել է ՊԵԿ ֆինանսահաշվային վարչության պետ Արթուր Մարտիրոսյանը, ով ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի աներձագն է՝ կնոջ եղբայրը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news