Սյունիքի մարզում օձի խայթոցից մարդ է մահացել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 11, 24News

բակո

Այսօր՝ հունիսի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 12։20-ի սահմաններում Գորիսի բժշկական կենտրոնի հերթապահ խումբը կանչով մեկնել է Սյունիքի մարզի Հալիձոր գյուղ, որտեղից օձի խայթոցից ինքնազգացողությունը վատացած մի տղամարդու տեղափոխել է Գորիսի հիվանդանոց, սակայն ճանապարհին տղամարդը գիտակցության չգալով՝ մահացել է։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են մեկնել ոստիկանության Գորիսի բաժնի օպերատիվ խումբը՝ Գորիսի ոստիկանապետ Կարեն Թադևոսյանի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ մահացածը Հալիձոր գյուղի բնակիչ՝ 47-ամյա Վլադիկ Բախշյանն էր, ով գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս է եղել Հին Հալիձորի վարչական տարածքում, որտեղ օձը խայթել է։ Փաստի առթիվ ոստիկանության Գորիսի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։